News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ոստիկանության դեմ արձանագրված բողոքների մեծ մասը վերաբերում է քաղաքացիներին անօրինական բերման ենթարկելուն։ Այս մասին այսօր՝  հունիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այն որ բողոքները ոստիկանությունից շատ են, վկայում են այն մասին, որ այստեղ ռիսկը շատ ավելին է, որ խախտվել են մարդու իրավունքները։  Ոստիկանության դեմ բողոքների մեծ մասը վերաբերում է նրան, որ մարդը փողոցից կամ չգիտեմ որեւէ վայրից տարվում է ոստիկանության բաժին։  Այս փուլն է, որ վտանգավոր է անձին ազատությունից զրկելու տեսանկյունից։  Դրա համար մենք օրենքի նախագիծ  ենք պատրաստել, որն ուղղված է փաստաբանների աշխատանքի ուժեղացմանը։ Նոր հանցակազմեր ենք առաջարկում սահմանել, եթե դրանք հատուկ դրսեւորվել են,  ազատազրկման վայր, այդ թվում  քրեակատարողական հիմնարկ՝ նրանց մուտքն արգելելուն»,-ասաց Թաթոյանը:

Նա վստահեցրեց, թե ինքը վեր է իշխանության վերահսկողությունից եւ զեկուցագրերը նախապես չի համաձայնեցնում իշխանության հետ. «Հուլիսյան իրադարձություների վերաբերյալ զեկույցը տեսեք, այն գնահատականները,  որ ամենայն խստությամբ տրված են թե ոստիկանության վերաբերյալ, որ լիարժեք ունեցել են լրագրողներին պատժելու նպատակ: Մարդկանց բերման ենթարկելու մասին լիարժեք նշված է, որ ոստիկանության ծառայողները քաղաքացիների հետ շփվելիս՝  իրենց լիազորությունների մասին տեղյակ չեն պահում, դրա համար չեն ապահովում անձի իրավունքները, սա կախվածության մասի՞ն է վկայում։ Իհարկե զեկույցը չեմ համաձայնեցնում, ես գնամ համաձայնեցնեմ, որ թույլ տվեք քննադատե՞մ,  թե՞ չէ, իհարկե ոչ։ Մարդու իրավունքների պաշտպանը անկախ է»,–պնդել է Արման Թաթոյանը։

Տպել
Ամենաշատ