News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2019 թվականը Հայաստանում արեւային էլեկտրակայանների հզորությունը կհասնի 110 ՄՎտ-ի: Այս մասին հունիսի 28-ին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց գերմանական KfW բանկի վարկային սեմինարի ժամանակ` կապված «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի հետ:

Նրա խոսքով` արեւային կայանների գեներացիան անկայուն է (կախված արեւի լույսից` կարող է թույլ լինել, սակայն յուրաքանչյուր վայրկյան փոփոխվել), եւ 110 ՄՎտ-ն առավելագույն հզորությունն է, որի դեպքում երկրի ներկայիս էներգահամակարգը կարող է նոր տատանումները «մարսել»: Այդուհանդերձ, նույն 2019-ին կընդլայնվեն Հայաստանի էներգահամակարգի թողունակության կարողությունները: Նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շնորհիվ Վրաստանի եւ Իրանի հետ ընդհանուր փոխանցումը կհասնի մոտ 2 հազար ՄՎտ-ի. Իրանի հետ` 350-ից մինչեւ 1000 ՄՎտ-ի, Վրաստանի հետ`ավելի քան 2 անգամ, մինչեւ 1000–1200 ՄՎտ: Այդ դեպքում տատանումներից կարելի է չվախենալ. էներգիայի ավելցուկը կարելի է փոխանցել հարեւաններին, իսկ անհրաժեշտության դեպքում ետ ստանալ: Սա այլընտրանքային էներգիայի համար նոր հզորությունների հնարավորություններ կստեղծի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ