News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը լիարժեք համապատասխանում է մարդկանց առեւտրի դեմ պայքարի նվազագույն ստանդարտներին։ Այս մասին ասվում է մարդկանց առեւտրի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի 2017-ի զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում կառավարությունը շարունակել է ցուցադրել լուրջ ու մշտական ջանքեր, դրա համար էլ Հայաստանը մնացել է առաջին խմբում, այսինքն այն երկրների խմբում, որոնք ամբողջովին պահպանում են թրաֆիկինգի զոհերի պաշտպանության մասին Ակտի նվազագույն ստանդարտները։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի կառավարությունը ցույց է տվել լուրջ ու հետեւողական ջանքեր՝ զոհերի ավելի մեծ քանակության բացահայտման ուղղությամբ, նաեւ ընդունել է գործողությունների ծրագիր ու սկսել է զբաղվել միջոցների բաշխումով՝ թրաֆիկինգի զոհերի համար նախատեսված փոխհատուցման հիմնադրամի համար։

Չնայած կառավարությունը համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, բայցեւայնպես դեռ չկան հաստատված ընթացակարգեր՝ զոհերին Հայաստան վերադարձնելու համար, նաեւ կրճատվել է մարդկանց առեւտրով զբաղվող ՀԿ-ների համար ֆինանսավորումը։ Կառավարությունը դադարեցրել է տեսուչների ֆունկցիաների մեծ մասը՝ խոչընդոտելով կանոնավոր ստուգումներին, որոնք կարող էին բացահայտել հարկադիր աշխատանքի նշաններ։

Այսպիսով, Պետդեպարտամենտը Հայաստանի կոչ է անում ակտիվ հետաքննել ու հետապնդել ու դատապարտել մարդկանց առեւտրով զբաղվողներին, թույլ տալ աշխատանքի տեսուչներին կանոնավոր չհայտարարված այցելություններ կատարել՝ զոհերին բացահայտելու նպատակով։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է աշխատի ռուսական իշխանությունների հետ՝ հարկադիր աշխատանքի զոհերին հայտնաբերելու համար ու դատական պատասխանատվության կանչի մարդկանց առեւտրով զբաղվողնրին։ Կառավարությունը պետք է աշխատի նաեւ ՀԿ-ների հետ, որպեսզի գտնի Թուրքիայում հայ- զոհերին բացահայտելու ու նրանց օգնելու ուղիներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ