News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու եւ քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները եւ պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ  Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:

Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու եւ պարզաբանումներ ստանալու հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ