News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձեւակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը:

Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից: Նա հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ թիմը 3 բրոնզե մեդալով վերադարձավ մայիսին Սերբիայում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից եւ դրանից գրեթե անմիջապես հետո Մկրտչյանը հեռացավ:

Մասնագետի հեռանալը հայտնի դարձավ հունիսի 10-11-ը Վրաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ընթացքում: Մրցաշարին հետեւողները նկատել էին նրա բացակայությունը Թբիլիսիում: Ինքը՝ Մկրտչյանը, այդ առիթով մեկնաբանություններ չէր տալիս: Ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես լռում էր, եւ պաշտոնական ոչ մի տեղեկություն այն մասին, որ գլխավոր մարզիչը թիմի հետ մրցավայրում չկար: Ֆեդերացիան այդ մասին հայտարարեց միայն օրեր անց:

Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, որը, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ