News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սուրինամի դատախազը երկրի նախագահ Դեզիրե Բաուտերսեի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել՝ նրան մեղադրելով 1982 թվականին քաղաքական 15 հակառակորդների սպանության մեջ, փոխանցում է AP-ն։

Դատախազի համաձայն՝ ապացույցներ գոյություն ունեն, որ Բաուտերսեն մայրաքաղաք Պարամարիբի նավահանգստում ներկա է եղել քաղաքական հակառակորդների մահապատժին։

Բաուտերսեն դեռ չի մեկնաբանել դատախազի հայտարարությունը։

Բաուտերսեն Սուրինամի ռազմական առաջնորդն է եղել 1980-1987 թվականներին։ Նա 2010 թվականին երկրի նախագահ է ընտրվել եւ վերընտրվել այդ պաշտոնում՝ 2015 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ