News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր` հունիսի 29-ին, դատավոր Արշակ Վարդանյանը վճռեց մեղավոր ճանաչել Զախարյանին եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, սակայն վճռեց պատիժը պայմանականորեն չկրել եւ սահմանեց երկու տարվա փորձաշրջան:

Նշենք, որ մեղադրողը պահանջել էր Անի Զախարյանին դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ