News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Նայեֆը փաստացի տնային կալանքի տակ է։ NYT-ն, վկայակոչելով ամերիկացի եւ սաուդցի պաշտոնյաներին, հաղորդում է, որ Մոհամեդ բին Նայեֆին արգելել են լքել թագավորությունն ու Ջիդայի իր պալատը։ 

Աղբյուրների համաձայն՝ նման միջոցներ են ձեռնարկվում՝ նոր գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի դեմ ընդդիմություն ձեւավորելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով։ Հայտնի չէ, թե որքան կտեւեն սահմանափակումները։

Սակայն Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ տեղեկությունը սուտ է եւ անհիմն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ