News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ագրեսիվ մանեւրումներն աշխարհը կանգնեցրել են միջուկային պատերազմի շեմին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնգը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է DW-ն։

Նա ԱՄՆ-ին մեղադրել է Ասիայում ռազմական ներկայությամբ աշխարհում գերիշխող դիրք ունենալու երազանքն իրականացնել փորձելու մեջ։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը մտադիր է պաշտպանել իր ինքնիշխանությունը։

«Անկախ նրանից, թե ինչ են ասում մյուսները, ինչպիսին էլ լինեն պատժամիջոցները, ճնշումն ու ռազմական հարձակումները, մենք չենք շեղվի միջուկային ներուժի հզորացման ուղուց, որն ընտրվել է երկրի ինքնիշխանության եւ ազգային գոյության իրավունքը պաշտպանելու համար»,- ասել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ