Երեւանում, այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։45-ի սահմաններում Երեւանյան փողոցում՝ «Գլորիա» խաղատան դիմաց, Mercedes C 180 մակնիշի 55 NN 051 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արագաչափ ցուցանակն ազդարարող էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 վիրավորներին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։