News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր Մոհամեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը Կատարին է դիմել բանաստեղծության միջոցով։ Asian Age-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան Instagram-ի իր էջում շեյխը միասնականության կոչ անող բանաստեղծություն է հրապարակել։

Ցավոք, Դուբայի էմիրի բանաստեղծական շնորհը դժվար կլինի գանհատել, քանի որ ստիպված ենք ներկայացնել նրա ստեղծագործության մոտավոր թարգմանությունը՝ առանց հանգերն ու մյուս նրբությունները պահպանելու։

Մասնավորապես՝ Դուբայի էմիրը Դոհային կոչ է արել հրաժարվել իր արտաքին քաղաքականությունից եւ Պարսից ծոց վերադառնալ։ Նա գրում է, որ Ծոցի երկրներին միավորում է ծագումը «միեւնույն արյունը, միեւնույն հողն ու հավատքը»։ Սակայն «Կատարն անծանոթ եւ թուլամորթ է դառնում»։ Ժամանակն է միավորվել ու միմյանց պաշտպանել ատելությունից։ Մեկ գիշերվա ընթացքում շեյխի բանաստեղծությունը 80 հազար like է հավաքել։

10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բելեր մեղադրաքները։

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ