News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն Ավստրալիային մեղադրել է ՉԺՀ-ին եւ Ավստրալիայում բնակվող չինացիներին լրտեսելու մեջ։ Այս մասին գրում է Global Times պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի ազգային անվտանգության վարչության աղբյուրին։ 

Աղբյուրը պնդում է, որ ավստրալացիները լրտեսում են Չինաստանին, սակայն լրտեսության մեջ Պեկինի են մեղադրում։ Նրա խոսքով՝ ավստրալացի գործակալները շահում են Ավստրալիայում բնակվող չինացիների վստահությունը՝ տեղեկատվություն հավաքելու համար եւ նույնիսկ խթանում  «Չինաստանի դեմ սադրիչ գործողությունները»։

Աղբյուրը նշել է, որ ավստրալական հետախուզությունը հետեւում է երկրում բնակվող չինացիներին ու Չինաստանի դեսպանատանը, որտեղ գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ