News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ «օրինական հարցեր» քննարկել՝ ճգնաժամին վերջն դնելու համար։ Սակայն Դոհան հայտարարել է, որ անցյալ շաբաթ ներկայացված պահանջները չեն կարող կատարվել, քանի որ դրանք անհիմն են։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ ղեկավար, շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

«Մենք չենք կարող «խզել կապերը ԻՊ-ի, «Ալ-Քայիդա»-ի եւ «Հըզբոլլահ»-ի հետ», որովհետեւ նման կապեր պարզապես գոյություն չունեն։ Մենք չենք կարող արտաքսել Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի պահապաններին, քանի որ նրանք Կատարում չեն», - նշել է ալ-Թանին։ Այսպիսով, Դոհան չի կարող դադարեցնել այն, ինչը երբեւէ չի արել։ «Առաջադրված վերջնագրի նպատակը ոչ թե հարցերի քննարկումն է, այլ ճնշումը, որպեսզի Կատարը հրաժարվի ինքնիշխանությունից, ինչը մենք երբեք չենք անի», հավելել է ԱԳՆ ղեկավարը։

10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքում է բելեր մեղադրաքները։

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջները ներկայացրեցին, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի կրճատումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ