News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը տեղաբաշխել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (BSTDB)` ՀՀ դրամով պարտատոմսերը: Թողարկման ծավալն է 2 մլրդ դրամ, ժամկետը` 3 տարի, վճարումները` կիսամյակային արժեկտրոններով:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 8,455 տոկոս է, դրանք վաճառվել են փոքր պրեմիայով հօգուտ Սեւծովյան բանկի, եւ եկամտաբերությունը ձեւավորվել է 8,3481 տոկոս:

Սա BSTDB-ի առաջին պարտատոմսերի թողարկումն է հայկական դրամով:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում, ընդ որում, ձեռքբերման հայտեր են ստացվել 16 ընկերություններից:

Պարտատոմսերի եկամտաբերությունը փոքր-ինչ ցածր է, քան միջին շուկայական դրույքները դրամով պարտատոմսերի համար, սակայն դրանք միեւնույն է գրավեցին հաճախորդներին` շնորհիվ շատ բարձր հուսալիության: Որպես հետեւանք, պարտատոմսերի պահանջարկը 35%-ով գերազանցել է առաջարկը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, հավաքագրված գումարներն օգտագործվելու են Հայաստանի տնտեսության զարգացման, մասնավորապես` հիփոթեքային վարկավորման համար:

«Շատ կարեւոր է, որ մենք կատարել ենք միջազգայնորեն ճանաչված բանկի պարտատոմսերի տեղաբաշխում, որն ունի բարձր` «A» վարկանիշ», - հավելեց նա:

Նոր պարտատոմսերը շուտով պիտի հասանելի դառնան նաեւ ոչ ռեզիդենտ գնորդների համար` շնորհիվ Nasdaq OMX Armenia-ում գործող նոմինալ պահառուի հաշվի:

Բորսայում «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը արդեն երկար փորձ ունի` որպես պարտատոմսերի գործընկեր: Այժմ բանկը գնանշող է հանդիսանում 3 ընկերության համար, այսինքն` պարբերաբար ձեռք է բերում ու վաճառում նրանց պարտատոմսերը:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց BSTDB-ի գանձապահ Քրիսթոֆեր Բեսթը, հիփոթեքային վարկավորման արագացումը շահեկան կլինի թե' Հայաստանի հաճախորդների, թե' բանկի համար: «Մենք աշխատում ենք չունենալ բաց արտարժութային դիրքեր: Այնպես որ, պարտք ենք վերցնում հայկական դրամով, բայց այդ գումարը հետագայում, կրկին հայկական դրամով, կուղղվի վարկավորմանը:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական շուկան բավականին հուսալի է, եւ մեր մուտքը Հայաստանի ֆոնդային շուկա ռիսկային չենք համարում», - նշեց նա:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բանկերից է: 2016-ի արդյունքներով, նրա ակտիվները կազմել են 200,5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 51,8%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ