News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հնարավորությունները: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը ողջունել է գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնել այցի համար:

Կարայանի խոսքով՝ թեեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, եւ կա դեռ չիրացված լուրջ ներուժ: Նախարարն առաջարկել է քննարկել այս եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել եւ մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները: Նախարարները հաստատել են, որ երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ ուժեղ կողմեր եւ մրցակցային առավելություններ, որոնց գրագետ համադրմամբ կարող են արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացվել:

Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ քաղաքական որեւէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ