News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչեւ տարեվերջ երկարացնել տեսչական ստուգումների մորատորիումը:

Հունիսի 29-ին` կառավարության հերթական նիստում վարչապետը հիշեցրեց, որ համաձայն կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի որոշման` տեսչական ստուգումները սահմանափակված են մինչեւ հուլիսի 1-ը: Վարչապետի խոսքով` սա արվել էր հաշվի առնելով տեսչական բարեփոխումների ընթացքում օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտներին ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը:

«Ձեւակերպումը շատ հետաքրքիր է` գրված է «որոշակի ժամանակահատվածում»: Ամեն դեպքում, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին հանձնարարում եմ հաջորդ նիստին ներկայացնել մինչեւ տարեվերջ մորատորիումը երկարացնելու մասին համապատասխան որոշման նախագիծ»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` ստուգումների ժամանակավոր դադարեցումը հետապնդում է բիզնեսին ոչ անհրաժեշտ տեսչական միջամտությունից խուսափելու նպատակ: «Սակայն ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկի խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա: Այսինքն` ստուգումները կշարունակվեն այն բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքի եւ առողջության, հասարակական անվտանգության եւ մյուսների իրավունքների սպառնալիքներին: Դուք տեղյակ եք, որ տեսչությունների բարեփոխումներ են անցկացվում, եւ առաջիկա 2-3 ամիսներին մենք նոր համակարգ կստեղծենք, որը գործողից կտարբերվի: Այնտեղ օպտիմալացում կկատարվի, տեսչական համակարգերի միավորում, աշխատանքը կկառուցեն փոքր-ինչ այլ փիլիսոփայությամբ: Այս պատճառով մենք նման որոշման ենք հանգել մինչեւ նշված համակարգի ստեղծումը եղած ժամանակահատվածի համար»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ