News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում կստեղծվի միասնական պետական էլեկտրոնային ռեեստր։ Հունիսի 29-ին հերթական նիստի ժամանակ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ սահմանելու մասին, «Գործունեություն ծավալելու վերաբերյալ իրազեկելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ սահմանելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ սահմանելու մասին» օրինագծերի փաթեթը։

Օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Հիմնավորման համաձան՝ օրինագծերի ընդունումը ելնում է  2015-2018 թվականներին Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրերի 22-րդ կետից։ Իսկ միջոցառումների ծրագրերի 23-րդ կետը նախատեսում է միասնական պետական ռեեստրի ստեղծում եւ կիրառում՝ լիցենզավորում տալիս պետական մարմինների թղթաբանությունը նվազեցնելու, ինչպես նաեւ միասնական պետական լիցենզիաների ռեեստրի ստեղծումն ու գործունեությունն ապահովելու նպատակով, որոնք մինչեւ 2017 թվական կհատկացնեն պետական մարմինները։

Նշված փոփոխությունները, լիցենզիաների էլեկտրոնային ռեեստրի ներդնումը «Էլեկտրոնային Հայաստանի» ճանապարհին էլեկտրոնային կառավարման համար խթան կդառնան, կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովեն մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Օրինագծերի փաթեթի հիմնավորման համաձայն՝ էլեկտրոնային կառավարման զարգացումը կնպաստի հասարակական կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվության եւ արդյունավետության մեծացմանը։ Բացի այդ, միասնական էլեկտրոնային ռեեստրի ստեղծումը կնվազեցնի պետական ծառայությունների համար քաղաքացիների ներկայացրած թղթե փաստաթղթերի ծավալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ