News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ճապոնական միջպետական կապերի ամրապնդման գործում:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012 թվականին Ճապոնիա կատարած իր այցը եւ հանդիպումները Կայսր Ակիհիտոյի ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, որոնք նախագահի գնահատմամբ, անցել են փոխվստահության եւ ջերմ մթնոլորտում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Հանրապետության նախագահը նշել է, որ 2010 թվականին Հայաստանում եւ 2015 թվականին Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների բացմամբ նոր հնարավորություններ բացվեցին երկու երկրների միջեւ բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման համար: Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին շրջանում զգալի ակտիվացած փոխադարձ այցերը վկայում են հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունների ընդլայնման փոխադարձ պատրաստակամության մասին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության, առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տարերային աղետների կանխարգելման եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին եւ ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի զարգացման գործում շարունակական աջակցության համար՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ