News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:

Դողանը այս մասին գրել է Facebook-ի իր էջում, նշելով. «Տեղապահի պաշտոնը ստանձնած Սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին շնորհավորեցի՝ այցելելով նրան: Քննարկումներ ունեցանք օրակարգային զարգացումների շուրջ: Ցանկանում եմ, որ պատրիարքի ընտրությունը մեր երկրի ու համայնքի համար բարի լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ եւ 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: 

Պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նախ կոչ է արել Արամ Աթեշյանին ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ որպեսզի Պատրիարքական ընտրությունները ունենան առողջ գործընթաց եւ կանխվեն հավանական սխալ հասկացողությունները: Մինչդեռ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել:

Ամենայն հավանականությամբ Պոլսո պատրիարքի ընտրությունները տեղի կունենան այս տարվա աշնանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ