News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ընթացքում ավելի քան 8 հազար անձ ստացել է ԽՍՀՄ բանկերում դրված ավանդների դիմաց փոխհատուցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ավանդների դիմաց փոխհատուցում ստանում են տարեցները, ազատամարտիկները՝ անկախ տարիքից, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները»,- ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նախարարությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ ունենալ մի իրավիճակ, երբ ներկայումս հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդի փոխհատուցումները կստանան:

Նա թվարկեց գերատեսչության իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը. ըստ նրա` գումարների մեծ մասը սոցիալական տրանսֆերտներն են, որոնք տրամադրվել են 1 մլն 200 հազար քաղաքացու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ