News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ափին հասարակական լողափերի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Բացմանը կմասնակցի ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հասարակական լողափերի համար պատասխանատու Աշոտ Ավալյանը։

Նրա խոսքով՝ Սեւանա լճին հարող տարածքում կառավարությունը նման կարգադրություն է արել 8 լողափային գոտիների, եւս 3-ը հատկացրել է «Սեւան» ազգային պարկը։ 11 հասարակական լողափերից 3-ում ծառայություններ կմատուցվեն, մնացյալ 8-ը նախատեսված են կարճատեւ հանգստի համար։

«Ծառայություններ մատուցող լողափերը ներառում են անվճար բժշկական սպասարկում, անվճար մանկական ու սպորտային հրապարակներ, հանգստի անվճար գոտիներ։ Այդ լողափերում բացի վճարովի սննդից, մյուս բոլոր ծառայություններն անվճար են»,-հստակեցրեց Ավալյանը՝ հավելելով, որ փրկարար ծառայությունները եւս անվճար կլինեն։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր լողափին 4-5 փրկարար կլինի։ Պաշտոնյան հաղորդեց, որ լողափերից յուրաքանչյուրը տարեկան միջինում շուրջ 7 մլն դրամ է պահանջում։ Աշոտ Ավալյանի համաձայն՝ Ծովագյուղ գյուղի վարչական սահմաններում ծրագրվում է 9 հեկտար հատկացնել՝ եւս մեկ հասարակական լողափի բացման համար։ Դրա համար շուրջ 250 մլն դրամ անհրաժեշտ կլինի։ Տվյալ լողափը նախատեսվում է բացել հաջորդ տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ