2016 թվականին Աշխատանքի նախարարության կենտրոնները զբաղվածության հարցում 17,5 հազար մարդու են օգնել: Նրանցից 7,6 հազար մարդ սեզոնային աշխատանք է ստացել: Այս մասին նշված է Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ, որի քննարկումները տեղի են ունենում ԱԺ մշտական հանձնաժողովներում:
Անցյալ տարվա համեմատությամբ` նշված ծրագրերով աշխատանքի ընդունվածների թիվը 10,7 տոկոսով մեծացել է: