News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ֆիլիպիններին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին ՝ ֆիլիպինցի գործընկեր Ալան Կաետանոյի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է AP-ն։

Վան Ին նշել է, որ կողմերը կշարունակեն կատարելագործել փոխադարձ վստահությունն ու հարթել տարաձայնությունները՝ Հարավ- չինական ծովում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։ Կաետանոն նշել է, որ անհրաժեշտ է ավելի քիչ մտածել ազգային սահմանների մասին։ «Մենք պետք է ավելի քիչ մտածենք այն մասին, որ մենք չինացիներ ենք, ֆիլիպինցիներ, կամ թաիլանդացիներ, մենք պետք է մտածենք ասիացիների նման։ Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում թույլ կտա մեր երկրներին ու ժողովուրդներին զարգանալ ու բարգավաճել»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ