News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունիսի 29-ին, ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը Հայաստանում արեւային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:

Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արեւային վահանակներ արտադրող եւ տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝  50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է նախ արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային եւ այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար: 2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով եւ արդեն իրականացրել է արտադրական եւ բնակելի տարածքների համար արեւային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

Նշենք, որ 2017 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ