News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Դատական վարչությունից մենք «զննություն» եւ «խուզարկություն» հասկացությունների բացատրությունն ենք պահանջել։ Այս մասին հունիսի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Թաթոյանն անդրադարձավ փաստաբանների դժգոհությանը՝ կապված դատարան մտնելիս նրանց խուզարկելու հետ։

Թաթոյանի խոսքով՝ ներկա պահին հարցը քննարկվում է պրոցեսուալ կարգով։ «Մի բան հստակ է՝ պարտականությունները կատարելիս անթույլատրելի է փաստաբանին խուզարկել։ Ինձ համար հարցի խորությունը կայանում է նրանում, որ այդ ընթացքում խախտվում են պաշտպանյալների իրավունքները՝ մարդը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից»,-ընդգծեց Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ օրենքում նախատեսված պրոցեսուալ կարգի ավարտից հետո քայլեր կձեռնարկվեն։ Արման Թաթոյանի համաձայն՝ դրա գնահատականը կտրվի քննարկման արդյունքում, քանի որ ինքն անթույլատրելի է համարում խտրականության ցանկացած դրսեւորում։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների փաստաբանները դժգոհություն են հայտնել՝ դատարան մտնելիս իրենց խուզարկելու հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ