News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ իր վրդովմունքն է հայտնում Երեւանի կանգառներից մեկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

Անահիտ Բախշյանն իր նամակում, մասնավորապես, նշում է.

«Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երեւանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ եւ հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաեւ Ձեզ:

Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. «Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է համար 12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ «կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա»: Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչելի դարձնելու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ»:

Կարծում եմ Դուք նույնպես տեղը տեղին վրդովվեցիք, որովհետեւ քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել եւ նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ այլեւս երբե՛ք եւ ոչ մեկի հետ նման կերպ չվարվի:

Կանխավ շնորհակալություն»:

Տպել
Ամենաշատ