News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 15:50 սահմաններում, 2 մեքենայով քաղաքացիական եւ ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշոել են փողոցում 2կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: Այս մասին Facebook-ում գրել է օգտատերը Աննա Մարտիրոսյանը, ով նաեւ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:

«Նկարում երեւում է ոստիկանի կողքը կանգնած կապույտ շապիկովը, ինչը եւ հենց այդ լկտի արարքի իրագործողն էր: Վիդեոն որ ուշադիր նայեք քաղաքացիական հագուստովը նստում է ոստիկանական մեքենա՝ գնալուց: Փաստորեն, օրը ցերեկով լկտիություն, խուլիգանություն ոստիկանների ուղեկցությամբ»,-գրել է նա:

Քիչ ավելի ուշ տեղադրել է եւս մեկ լուսանկար՝ նշելով. «Այ էս կապույտ մայկովն էր կատարողը, ոստիկաններն էլ կանգնած նայում էին, հետո ոստիկանների հետ նստեց իրենց մեքենան, այսինքն սա նույնպես ոստիկան էր, պարզապես քաղաքացիական հագուստով գործ էր անում»:

Տեսանյութին արձագանքել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով. «Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց եւ փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին:

Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ