News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեխաների սոցիալական պաշտպանության հարցում Հայաստանի իշխանությունները հետեւում են յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում սկզբունքին։ Այս մասին հունիսի 29-ին հայտարարեց Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում իր ելույթի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ 80-90 տոկոս դեպքում երեխաները մանկատանն են հայտնվում սոցիալական եւ ոչ թե հարազատների բացակայության պատճառներով, պետք է իրականացնել ընտանիքների ամրապնդման ծրագրերը։

«Մեր միջազգային գործընկերներն աջակցության ծրագրեր են նախատեսել։ Այս տարի պատրաստվում ենք վերակազմակերպել երեխաների համար մի շարք հաստատություններ (կարծում եմ, 6 նման հաստատություն)՝ ընտանիքի աջակցության կազմակերպությունում»,-հավելեց Ասատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ