News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության դրվագով 5 ամբաստանյալներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ատենակալների վճռի համաձայն` քիլեր Զաուր Դադաեւը, ինչպես նաեւ Անզոր Գուբաշեւը` Գրոզնիում ձերբակալելիս զոհված Բեսլան Շավանովի հետ միասին անմիջական մասնակցություն են ունեցել 2015 թվականի փետրվարի 27-ին, մոտ ժամը 23:31-ին Մեծ Մոսկվորեցկյան կամրջի հետիոտնային հատվածում Նեմցովի սպանության կատարմանը`  նրան նույն օրը գաղտնի հետեւելով:

Իրենց հերթին, Շադիդ Գուբաշեւը, Թեմիրլան Էսքերհանովը եւ Համզաթ Բահաեւը մասնակցել են սպանության նախապատրաստմանը: Գուբաշեւը հանցագործության անմիջական կատարողների հետ միասին նույնպես հետեւել է Նեմցովին, իսկ Էսքերհանովը եւ Բահաեւը դա կատարել են հեռու տարածությունից: Սպանությունից հետո երեքն էլ, ինչպես կարծում են ատենակալները, անմիջական կատարողներին օգնել են իրավապահ մարմիններից թաքնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ