News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Համակարգը մեծ է, համակարգում իրականացվող ռեֆորմները բոլորիդ աչքի առաջ են: Այս մասին այսօր՝ հունիսի 29–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով Նորքի տուն ինտերնատում եւ մանկատներում բացահայտված չարաշահումներին։

«Համակարգը մեծ է, համակարգում իրականացվող ռեֆորմները բոլորիդ աչքի առաջ են: Համակարգը, որքան դառնում է թափանցիկ, որքան դառնում է ադեկվատ, որքան տեղեկատվությունն ավելի առարկայական ու մատչելի է դառնում, այնքան եղած խնդիրները, որոնք կան, դառնում են նաեւ հանրությանը հասանելի, որի մեջ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Այդ ձեւաչափով է միայն հնարավոր բոլոր խնդիրներին լուծումներ տալ: Ոչ թե մենք գնահատական տանք, որ խնդիրները շատ են, այլ պիտի գնահատական տանք, որ խնդիրները բացահայտվում են առաջին հերթին մեր աշխատանքի շրջանակներում, բացահայտվում են առաջին հերթին մեր հաշվետվողականության, թափանցիկ աշխատանքի շրջանակներում»,–ասել է նախարարը։

Լրագորղների դիտարկմանը, որ վերջին դեպքերը նախարարությունը չի բացահայտել, նախարարը պատասխանել է. «Բացահայտումները, որոնց մասին դուք ասում եք, մեր աշխատանքի արդյունք են: Դա չի նշանակում, որ մենք երբ որ ինչ-որ խնդիր ենք արձանագրում, դուք այդ նույն հնչեղությամբ իմանում եք դրա մասին: Մենք խնդիրները բացահայտում ենք, լուծումներ ենք տալիս, եթե անհրաժեշտ է լինում՝ նաեւ իրավապահ մարմիններն են միջամտում, այդ ժամանակ եք դուք տեղյակ լինում: Դա մեր ամենօրյա աշխատանքն  է»:

Տպել
Ամենաշատ