News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարածքների մոտ 80 տոկոսը, որոնց վրա կառուցված է եղել «Լավանդա սիթին» գտնվում է Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված մակարդակից ցածր։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի բնապահպանւթյան նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրապետության հանրային լողափերի համար պատասխանատու Աշոտ Ավալյանը։

Նրա խոսքով, նվազագույն նշաձողը, որը նախատեսված է Հայաստանի օրենսրդությամբ, ծովի մակարդակից 1905 մ բարձրությունն է, որը տվյալ դեպքում չի պահպանվել։

«Այո, ցավոք, ժամանակի ընթացքում, լճում ջրի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ այդ տարածքները ջրի տակ են անցել։ Այս պահին իրականացվում են ապամոնտաժի ու քոթեջները «Լավանդա սիթիի» մնացած 20 տոկոս տարածք տեղափոխելու աշխատանքներ, որոնք բարձր դիրքում են գտնվում»,- նշել է Ավալյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ