News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չլիցենզիավորված եւ տուգանքները չվճարած տաքսու վարորդներն այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են արել կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով չեղարկել իրենց տույժերը, որ առաջացել են տուգանքները չվճարելու հետեւանքով:

Նրանք նշեցին, որ չլիցենզավորվելու դեպքում իրենց գործունեությունը 3 ամիս անց  պետք է կասեցվեր, որը չի արվել, եւ ժամանակի ընթացքում տուգանքի չափն ավելացել է:

«Մենք արդեն ինչքան ժամանակ է՝ խնդրում ենք՝ ներեք մեզ, քանի որ ձեր սխալների, մեր անփութությունների պատճառով եկել ենք այս վիճակին, որ չենք կարողանում վճարել ձեր՝ «գողական սիստեմով» առաջացրած տուգանքները: Պարոն վարչապետ, գիտե՞ք՝ ինչ սիստեմով եք գործում, որ մի քանի հոգի գաղութում հավաքվում են, մի հարիֆի բռնացնում, փողը կրում են, հետո ստիպում են, որ էդ փողը վերադարձնի»,- հայտարարեց տաքսու վարորդ Վահե Պետրոսյանը:

«Այս օրենքը, երկու տարի առաջ երբ մտավ դաշտ, նշեցինք, որ գումարի շատ լինելու պատճառով, պայմաններ չտրամադրելու պատճառով տաքսու ոլորտը դեմ է լինելու նման օրենքին:  Արդեն 2 տարի անց ինքներդ հասկացել եք, որ 50 հազար անհատ տաքսու վարորդներից մոտ 500-ը լիցենզավորվեց, 200-ից ավելին, ըստ ձեզ, տուգանքների տակ են, տեսնելով, որ մնացած 45 հազարը չեն լիցենզավորվում, մարդիկ որոշեցին իրենք էլ չլիցենզավորվել»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց երիտասարդ տաքսիստներից մեկը՝ հավելելով, որ օրենքը գրելիս կառավարությունը նպատակ ունի խաբելու, փող շորթելու եւ ավելի ծանր վիճակի մեջ դնելու օրը 14-16 ժամ օրվա հացի համար աշխատող մարդուն:

Նշենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքով տաքսու վարորդները պարտավոր են արտոնագիր ստանալ եւ 12.000 դրամ վճարել պետբյուջե, իսկ առանց արտոնագրի երթեւեկելու դեպքում պետք է տուգանվեն 50.000 դրամի չափով:

Տպել
Ամենաշատ