News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարություն էր գնացել: Նրան դիմավորելու էր դուրս եկել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Արդեն նիստերի դահլիճում նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակվելու կապակցությամբ եւ խոսել գործադիրի առջեւ դրված խնդիրների մասին: Սերժ Սարգսյանը նախ ընդգծել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վստահության քվե ստացած թիմը միասնական է եւ լիարժեք վստահում է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը:

Ինչ վերաբերում է գործադիրի գործունեությանը. այստեղ կարեւորագույն չափանիշը, Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է լինի թափանցիկությունը: Կառավարության անդամներին նախագահը հասարակության հետ ակտիվ աշխատելու կոչ է արել: Փորձը ցույց է տալիս, որ միայն այդ դեպքում են բարեփոխումները հաջողություն ունենում: Թեեւ խոստովանել է, որ շատ փոփոխություններ հասարակությունը դժկամությամբ է ընդունել: Բարեփոխումների մասին խոսելիս նախագահը նաեւ չինական ասացվածքն է հիշել:

Կարեն Կարապետյանը նախագահին վստահեցրել է, որ կառավարությունն իրագործելու է ներկայացրած ծրագիրը, թեեւ գիտի, որ դա հեշտ չի լինելու: Կառավարության շենքից հեռացող Սերժ Սարգսյանից լրագրողները փորձել են հետաքրքրվել ապագայի ծրագրերի մասին. արդյո՞ք 2018 թվականին՝ նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո, կգլխավորի գործադիր մարմինը:

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբաններն ահազանգում են, որ Ավան եւ Նոր Նորքի դատարանի նկուղում ոստիկանները ծեծել են իրենց պաշտպանյալին: Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր տեսակցել է Խանդոյանին: Հավաստում է, որ նա շատ վատ վիճակում է, բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: Պապիկյանը պնդում է նաեւ, որ իր պաշտպանյալը հարվածների արդյունքում ուղեղի ցնցում է ստացել:

Խանդոյանն իրեն այցելած փաստաբանին պատմել է, որ իրենից բացի՝ ծեծել են նաեւ «Սասնա ծռեր»-ից Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Պաշտպանները հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել Քննչական ծառայություն, իսկ Արայիկ Խանդոյանին եւ «Սասնա ծռեր»-ի մյուս անդամներին այցելել են նաեւ ՄԻՊ աշխատակիցները: Փոխարենն Արայիկ Խանդոյանի մոտ չեն թողել տեսակցության եկած կնոջը՝ Անուշ Խանդոյանին:

Անի Զախարյանն այսօր 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Նրան մեղադրում են Խորենացի փողոցում անցյալ տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգ տալու համար: Դատարանը, սակայն, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել ու փորձաշրջան սահմանել: Դատավորը, ի դեպ, հաշվի առավ նաեւ հանգամանքը, որ Զախարյանը հղի է: Դատավճռի հրապարակումից հետո Անի Զախարյանը լրագրողներին հայտարարեց, որ բողոքարկելու է այն. ասաց՝ իր համար սա արդեն պատվի ու հեղինակության հարց է:

Համացանցում ակտիվորեն քննարկվում է Facebook-ի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը: Հրապարակման հեղինակի հավաստմամբ՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում քաղաքացիական հագուստով եւ ոստիկանի համազգեստով անձինք ոտքով հարվածել ու թափել են ծիրան վաճառող տարեց կնոջ արկղերի պարունակությունը, հետո նստել ոստիկանության մեքենան ու հեռացել: Արկղերին հարվածելու կադրեր տեսանյութում չկան, բայց երեւում է ամբողջ մայթին թափված միրգը: Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է հրապարակմանը՝ հավաստելով, որ ուսումնասիրում են «ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը»:

Հունիսի 29-ին դոլարն ու եվրոն շարունակել են ամրապնդել դիրքերը: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 548, ռուբլունը՝ 8 դրամ 14 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Հունիսի 30-ին հանրապետության հյուսիսային որոշ շրջաններում դարձյալ անձրեւ է սպասվում: Օդի ջերմաստիճանը վաղը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +35+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ