News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան ԱՄՆ-ի իր գործընկերներին կգնահատի կոնկրետ գործերով, ոչ թե արտահոսքերով: Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը WikiLeaks կայքի կողմից գաղտնազերձված նյութերը` ԱՄՆ-ի արտաքին քաղաքական բանակցությունների վերաբերյալ:

Լավրովն այդ նյութերն անվանել է «զվարճալի, բայց անպետք գիրք», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել է ամերիկացի դիվանագետների գաղտնի գրագրությունը, որտեղ ընդգրկված են ավելի քան 250 հազար նամակներ: Փաստաթղթերը բացահայտում են ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի մանրամասները, ինչպես նաեւ ամերիկյան իշխանությունների կարծիքները համաշխարհային լիդերների մասին:

Օրինակ, նամակների հեղինակները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին անվանել են «անվճռական» եւ «խամրած», իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինին` «ալֆա որձ» ու ավտորիտար մեթոդների կողմնակից քաղաքական գործիչ:

Միաժամանակ ռուս առաջնորդներին համեմատել են ամերիկյան կոմիքսների կերպարներ Ռոբինի եւ Բեթմենի հետ, ընդ որում առաջատար դերը տալով Պուտինին:

Նշենք, որ WikiLeaks-ի նյութերում առկա են նաեւ այլ երկրների ղեկավարների նկարագրություններ ու համեմատություններ: Այսպես. ամերիկացի դիվանագետները Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համեմատել են Հիտլերի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անվանել «հեռախոսային տիկնիկ», ով հազվադեպ է ստեղծագործ մոտեցումներ հանդես բերում, իսկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային համարել են «պարանոյիկ»: Լիբիայի նախագահ Քադաֆիին էլ նկարագրել են որպես էրոտիկ կրքերի սիրահար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ