News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հունիսի համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եևրեւանի քաղաքապետարանը:

հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ներկայում, ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ: Սույնը հաշվի առնելով՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը: Տեղեկացնում ենք, որ, հունիսի համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը:

Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջանների առանձին հատվածներում ոռոգումն իրականացվում է նաեւ խորքային հորերից մղվող ջրով:

Միաժամանակ մայրաքաղաքում առկա սիզամարգային եւ խոտածածկ տարածքներում շարունակվում են խոտհնձի աշխատանքները, որոնք արագացնելու անհրաժեշտության մասին պատշաճ իրազեկվել են համապատասխան տարածքների սեփականատերերը, ինչպես նաեւ այգիների եւ պուրակների վարձակալները:

Հարկ է նշել, որ Երեւանում հրդեհավտանգ տարածքներ են համարվում հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի եւ Օղակաձեւ զբոսայգիների անտառագոտիները:

Մեր համաքաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»:

Տպել
Ամենաշատ