News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով: Ներսես Պողոսյանն եւ Ժիրայր Սեֆիլյանը ոտքի չկանգնեցին դատարանի` դահլիճ մտնելու ընթացքում, որի պատռաճով էլ նրանց նկատմամբ  դատական սանկցիա կիրառվեց: Ժիրայր Սեֆիլյանը տեղից արձագանքեց. «Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»:

Բացի այդ, դատական նիստերի դահլիճում չէր Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատարանը արձանագրեց, որ պաշտպանը առանց նախազգուշացնելու լքել է նիստերի դահլիճը: Նա հեռացավ խորհրդակցական սենյակ` Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու: Նիստը կրկին ընդմիջվեց:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ