News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա կիրառեց փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Այսօրվա դատական նիստը ուղեկցվեց բազմաթիվ ընդմիջումներով: Դատական սանկցիաներ կիրառվեցին եւ գործով ամբաստանյալների, եւ նրանց շահերի պաշտպանների նկատմամբ: 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացվեցին Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը եւ Հրայր Թոփչյանը:

Նիստի վերջում դատարանի դահլիճում էին մնացել միայն ամբաստանյալներ Հովհաննես Պետրոսյանն եւ Սասունիկ Կիրակոսյանը եւ նրանց շահերի պաշտպաններ` Արսեն Մկրտչյանն ու Կարեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դատարանը նաեւ դատական սանկցիա էր կիրառել Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի` Տիգրան Եգորյանի նկատմամբ:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11-ին:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ