News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայում գրանցվել է ներգաղթյալի կողմից իրագործված հերթական սպանությունը:

РИА Новости-ն հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Լինց քաղաքում:

Ծագումով թունիսցին 2 թոշակառուներին սպանել է երկրի աջ քաղաքական գործիչների նկատմամբ ատելության պատճառով: 54-ամյա ներգաղթյալը հանցագործությունը կատարելուց հետո ինքնակամ է ներկայացել ու կատարածը խոստովանել: Նրա խոսքով` ինքը սպանությունը մանրամասն ծրագրել է, նախ խեղդամահ է արել 85-ամյա կնոջը, այնուհետեւ սպանել է նրա 87-ամյա ամուսնուն, որից հետո զոհերի մարմնիններն այրել է: Իր գործողությունները պատճառաբանելիս նա հայտարարել է, որ ատում է աջ քաղաքական գործիչներին, այդ թվում` Ավստրիայի ազատության կուսակցությանը, որին, ինչպես մարդասպանն է ենթադրել, համակրել են սպանված թոշակառուները: Ներգաղթյալն Ավստրիայում է ապրում 1989 թվականից եւ տարեց զույգին ծանոթ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ