News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած պայմանագարյին զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Մկրտիչ Ղ.-ն եւ Արմինե  Մ.-ն լուրջ մարմնական վնասվածքներ չեն ունեցել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրին, որ նրանց 2-ամյա որդին մահացել է Արտաշատի ԲԿ-ում, երեխայի մահվան մասին ծնողներին հայտնել են միայն բուժօգնություն ցուցաբերելուց հետո: Պայմանագրային զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է, նա սպա է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 18:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղեւոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:

Աղբյուրի տեղեկություներով վարորդ Մկրտիչ Ղ.-ն ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Արմինե Մ.-ն էլ՝ կինը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ղրղզստանում առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Նրանցից երեքն այժմ գտնվում են ծանր վիճակում...
Ամենաշատ