Արթիկի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում օրեր առաջ նորածին երեխա է մահացել: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխան եղել է 1 օրական, վաղաժամ ծննդաբերություն է եղել, երեխայի քաշը պակաս, առաջին օգնությունը ցույց է տրվել, բուժման նպատակով երեխան տեղափոխել է Գյումրի քաղաքի Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք, սակայն, ճանապարհին մահացել է:
Նշենք, որ երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: