News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին այցելեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան եւ դիպլոմներ հանձնեց բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 21 շրջանավարտների։

Բուհի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները նաեւ դրամական խրախուսման արժանացան՝ 200 հազար դրամի չափով։

Բակո Սահակյանը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին «Ալմա մատերն» ավարտելու, նրանց կյանքի այս կարեւոր իրադարձության կապակցությամբ։ «Դուք սերունդների դաստիարակման եւ կրթման կարեւոր առաքելություն ունեք, դուք պետք է գործուն մասնակցություն ունենաք կրթության, գիտության, մշակույթի եւ մեր երկրի այլ ոլորտների զարգացման մոջ։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ լինի դա ղարաբաղյան պատերազմում, ապրիլյան պատերազմում կամ սահմանին մարտական հերթապահություն կատարելիս։ Մենք միշտ պետք է հիշենք եւ երախտապարտ լինենք հայրենիքի բոլոր պաշտպաններին»,- ընդգծեց Արցախի նախագահը։ 

Բակո Սահակյանի ելույթին հաջորդեց տոնական համերգը։ Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Նշենք, որ 2016-2017 ուսումնական տարում Հայկական պետական մանկավարժական համալասրանի առկա եւ հեռակա բաժինները կավարտեն բակալավրիատի եւ մագիստրատուրայի ընդհանուր 2700 ուսանողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ