News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ արտաքին առեւտրային շրջանառությունը 2016-ին կրկնապատկվել է ՝ հասնելով գրեթե 68 մլն դոլարի։ Տարեցտարի տնտեսական կապերն ընդլայնվում են, հայտնվում են իրացման նոր շուկաներ ու այդ ուղղությունը անհրաժեշտ է զարգացնել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վարդան Թողանյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Կրասնոդարի երկրամասի աշխատակազմի մամուլի ծառայությունը;

Երկրամասի ղեկավարը նշել է, որ այս տարի Ռուսաստանն ու Հայաստանը նշում են պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, երկրամասի համար Հայաստանը կարեւոր գործընկեր է։

Վարդան Տողանյանն էլ իր հերթին նշել է, որ երկրամասում խոշոր հայկական սփյուռք կա, որի  ներկայացուցիչները շատ բան են անում, որպեսզի ժողովուրդների միջեւ խաղաղություն պահպանվի։ Դա նպաստելու է նաեւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հաստատմանը; Դեսպանի խոսքով, համագործակցության համար հնարավորությունները բաց են նաեւ ավտոարդյունաբերական համալիրում։

«Հայաստանը շահագրգռված է որակյալ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցում։ Հենց նման մեքենաներ են հիմա արտադրվում է Կրասնոդարի երկրամասում»,- պարզաբանել է Վարդան Տողանյանը։

Դեսպանը նաեւ պատմել է երկու խոշոր նախագծերի մասին, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել Կուբանի տարածքում։

«Մենք ուզում էինք առեւտրի տուն բացել Հայաստանի թեմատիկ պարկի տեսքով, որտեղ ներկայացված կլինեն մեր արտադրողների ապրանքներն ու ծառայությունները, նաեւ ցուցահանդեսներ կկազմակերպվեն։ Եւս մեկ հեռանկարային նախագիծ է պատանեկան բիզնես ինկուբատորի ստեղծումը, տեխնոպարկի նմանությամբ, որն արդեն գործում է Երեւանում։ Կուբանում շատ բան է արվում երիտասարդության համար ու այդ նախագիծը կօգնի ուսանողներին ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ամենաժամանակակից մակարդակի վրա»,- հայտնել է դեսպանը։

Վենիամին Կոնդրատեւը նշել է, որ առաջարկությունները հետաքրքիր են ու պահանջում են մանրակրկիտ քննարկում։ «Վստահ եմ, որ մենք կգտնենք հատման կետեր, որոնք կլրացնեն գոյություն ունեցող տնտեսական, կրթական ու մշակութային կապերը»,- շեշտել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ