Ռուսաստանը շանտաժ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ստիպել է չճանաչել Գոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Այդ մասին ասված է Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում:
Ըստ փաստաթղթերի, այդ մասին ասել է անձամբ Ալիեւը բրիտանական արքայազն Էնդրյուին:
«Ալիեւը փաստաթուղթ է ստացել նախագահ Մեդվեդեւից, որում ասված է, որ եթե Ադրբեջանը ճանաչի բոլշեւիկյան արհեստական Գոլոդոմորն Ուկրաինայում որպես ցեղասպանություն, պետք է ընդհանրապես մոռանա Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասված է ամերիկյան դիվանագետների նամակագրության մեջ:
Արքայազն Էնդրյուն հաստատել է, որ այլ երկրների նախագահներ եւս շանտաժի են ենթարկվել Մոսկվայի կողմից: