News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի:

Դատավորի խոսքով, Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, հետեւաբար ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպան է ներգրավվելու: Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Հայրապետյանը: Չնայած Սեֆիլյանը հստակ հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է Տիգրան Հայրապետյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, այնուամենայնիվ, 1 ժամ տվեց՝ Սեֆիլյանին որոշում կայացնելու:

Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը նույնպես հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Եգորյանը: Նշենք, որ ըստ դատավորի, Եգորյանն արդեն 4-րդ նիստն է՝ չի ներկայանում: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նույնպես չհրաժարվեց իր պաշտպանից՝ Արայիկ Պապիկյանից: Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, 1 ժամ ընդմիջում հայտարարեց՝ ժամանակ տալով Պողոսյանի մեկ այլ պաշտպանի՝ Նինա Կարապետյանցի, ներկայանալ դատական նիստին: Դատավորը հեռացավ նիստերի դահլիճից, մինչդեռ Ներսես Պողոսյանը շարունակում էր պնդել, որ չի հրաժարվում Արայիկ Պապիկյանից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Այսօր դատարանը հեռացրեց նաեւ Սասունիկ Կիրակոսյանին: Պաշտպանների ներգրավվելու համար ամբաստանյալներին մի քանի րոպեով բերում են դահլիճ եւ նորից տանում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար...
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
Այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ...
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
Ամենաշատ