News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով շուրջ 2 ժամվա ընդմիջումից հետո դատարան է ներկայացել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա նիստի ժամանակ այսօր՝ հուլիսի 4-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց, որ Արա Զաքարյանը ներգրավվում է որպես Սեֆիլյանի պաշտպան: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ ինքը ցանկանում է, որ իրեն պաշտպանի նաեւ Տիգրան Հայրապետյանը, սակայն դատավորը նշեց, որ Հայրապետյանը 3-րդ նիստն է անընդմեջ, որ չի գալիս նիստերին, նույնը վերաբերում է Ներսես Պողոսյանին եւ Արայիկ Պապիկյանի պաշտպանությանը: Չնայած ամբաստանյալները հստակ հայտարարեցին, որ ուզում են իրենց պաշտպանի, Տաթեւիկ Գրիգորյանն ընդմիջում էր հայտարարել Արա Զաքարյանի եւ Պողոսյանի մյուս պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունն ապահովելու համար: Շուրջ 2 ժամ ընդմիջումից հետո Զաքարյանը եկել էր դատարան, իսկ Նինա Կարապետյանցի հետ, ըստ դատավորի, հնարավոր չի եղել կապ հաստատել:

Այնուհետեւ դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան տրամադրել ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ պաշտպանի՝ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 3-րդ նիստն անընդմեջ չի եկել, իսկ Սաֆարյանն էլ հրաժարվում է այլ պաշտպան ընտրել, հետեւաբար իրենք հանրային պաշտպան են ներգրավվում:

Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 21-ին: 

Նշենք, որ այսօր նույնպես Տաթեւիկ Գրիգորյանը մի քանի անգամ ընդմիջում հայտարարեց, կարելի է ասել, որ ժամը 11:00-ից սկսած դատավորն ընդհանուր առմամբ մոտ 30 րոպե է նիստ արել, բայց այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է դատական սանկցիա կիրառել ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի եւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Դահլիճում մնացել է միայն 1 ամբաստանյալ՝ Հովհաննես Պետրոսյանը, ինչպես նաեւ պաշտպաններ Գեորգի Մելիքյանը, Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ