News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հանրային քննարկման ներկայացնել կատարելապես տրանսպորտի  նոր ուղեւորատար սխեմա՝ էլեկտրոնային տոմսի գործածումով։Այս մասին NEWS. am–ի թղթակցին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Նախագծի վրա աշխատում է բրիտանական WIG ընկերությունը, որը այն կավարտի հուլիսի վերջին։ Եվս երկու ամիս այն կուսումնասիրի քաղաքապետարանը։ «Բացի դրանից մենք պետք է կազմենք ծրագրային ապահովում, որի օգնությամբ ցանկացողները կկարողանան հաշվարկել, թե ինչքան ժամանակում քաղաքի մի կետից մյուսը կհասնեն։ Դրանից հետո պարզ կդառնա, թե ինչպիսի տրանսպորտային պարկ է պետք ու ինչպես են գանձելու ուղեւորավարձը»,- ասաց Նիկոյանը։

Նրա խոսքով, էլեկտրոնային տոմսը, այսպես թե այնպես, կներդրվի, բայց պետք է հասկանալ, թե ինչպես հաշվարկել սակագինը՝ գործող մոդելով  (մեկ ուղեւորություն՝ մեկ ուղեվարձ), թե կիլոմետրաժով, կամ խոշորացված ՝ գոտիներով, կամ էլ ուղեւորության տեւողությամբ (միավորը՝ ուղեւորության մեկ ժամը)։  Հանրային քննարկումների հարցում օգնելու համար մոտ ժամանակներս քաղաքապետարանը կբացի հատուկ կայք ՝առաջարկների համար։ Հետո կանցնեն մի քանի լսումներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ