News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Օրինագծով առաջարկվում է 2017 թվականին Սեւանից ջրառը հասցնել 20 մլն խմ-ի, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:

Կառավարության ներկայացրածց բացատրության մեջ նշվում է, որ լրացուցիչ ջրառն անհրաժեշտ է ոռոգման համար:

Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները կողմ էին նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ