News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոսկու պաշարների վիճակը նորմալ է:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հարցին, թե Հայաստանն այսօր ունի՞ ոսկու պաշարներ, նա պատասխանեց. «Չէ, մեզ պետք չի ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»:

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ հիմա մի ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ. «Հիմա կառուցում ենք ոսկու աֆինաժի գործարան, բավականին լուրջ գործարան, բավականին լուրջ անուն ունեցող ընկերության հետ: Մենեջմենթը իրականացնելու են իրենք: Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի շատ ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչեւ 2014 թվականը»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանի ԿԲ-ն վաճառեց երկրի ոսկու պաշարները:

Տպել
Ամենաշատ