News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի տնտեսության վիճակն իսկապես շատ վատ է, բայց վատ ասելով որեւէ իրատեսական քայլ այս ընթացքում չի կատարվել, բացի տեսական հայտարարություններից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, 2016թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանում ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Կարելի է թվեր ներկայացնել, մեզ մխիթարել, հազար ու մի միջազգային չափումների թվեր ասել, բայց լինենք անկեղծ, որ մեր արտաքին պարտքը ռիսկային է: Կցանկանայինք, որ այլ բնույթի հաշվետվություն լսեինք, բայց արտագաղթի տեմպերն ահավոր են, դուք ասում եք՝ աղքատությունը նվազել է, բայց մենք իրական Հայաստանն ենք տեսնում եւ հասկանում ենք, որ աղքատությունը կատաստրոֆիկ է դարձել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով. իրենք շատ կուզենային այսօր արձանագրել, որ վարչապետը ժամանակին հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ վատ է, դրանից հետո քայլեր են ձեռնարկվել բարելավելու համար:

«Կուզենայինք այսօր տեսնել ապամոնոպոլացված տնտեսություն, մի քանի մոնոպոլիստներ, որոնք Շվարցի հրեշի տեսքով նստել են մեր տնտեսության բկին, հստակ հարկային դաշտ են եկել: Կուզենայինք տեսնել, որ ստվերը կրճատվել է»,- նշեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը վերջում հայտարարեց, որ իրենք չեն կարող կողմ լինել նման կատարողականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ