News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել դատական նիստին, մինչեւ իր ընկերներին չբերեն նիստերի դահլիճ: Արամ Մանուկյանը նշեց, որ պահանջում է նաեւ, որպեսզի իր պաշտպանը դուրս գա նիստերի դահլիճից եւ ներկա չգտնվի նիստերի դահլիճում: (Ֆոտոռեպորտաժ)

«Մինչեւ մեր ընկերները ներկա չլինեն դատական նիստի դահլիճում, մենք չենք մնա նիստերի դահլիճում: Ես իմ պաշտպանից պահանջում եմ դուրս գալ, չմասնակցել նիստին»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանը եւս ցանկություն հայտնեց լքել նիստերի դահլիճը` նշելով, որ դատավարությունը սարքել են «խաղ ու պար»:

«Մեզ վերաբերվում եք որպես հանցագործների: Նրանք, որոնք լիքը արյուն են թափել ժողովրդի համար, այսօր դատարանում ծեծում եք: Էս դատավարությունը խաղ ու պար է, դուք պետք է կատարեք այն, ինչ ձեզ ասել են: Լիքը հիվանդ տղերք կան, որ հիմա էս շոգին դատարանի պադվալում կանգնած են, իմաստը ո՞րն է, որ բերել եք այստեղ, գոնե նիստերի դահլիճ բարձրացրեք»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը եւս լքեց դատական նիստերի դահլիճը:

Դատարանը նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառեց: Դատարանը ընդմիջում հայտարարեց:

Այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում են միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն այսօր դատարան է ներկայացել Մոնթե Մելքոնյանի նկարով վերնաշապիկով` «Իմ կենացը մի´ խմեք, այլ իմ գործը շարունակե´ք» գրությամբ:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ